Արման Ուդումյան
Արտաքին տեսք
Արման Ուդումյան | |
---|---|
1980 - հունվարի 21, 2015 | |
Ծննդավայր | Չորաթան, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | կրտսեր սերժանտ |
Պարգևներ |
Արման Ռաշիդի Ուդումյան (1980, Չորաթան, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 21, 2015), հայ զինծառայող, զոհվել է դիպուկահարի կրակոցից։
Ծնվել է Տավուշի սահմանամերձ Չորաթան գյուղում։ Ամուսնացած էր, ուներ 3 անչափահաս երեխա[1], մեծ աղջիկը սովորում է գյուղի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում, փոքր երեխան 5 տարեկան է։
Զոհվել է հունվարի 21-ին ժամը 18-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի Բերդի տարածաշրջանի սահմանագոտում՝ ադրբեջանական դիպուկահարի կրակոցից[2]։ Կոչումով կրտսեր սերժանտ, պայմանագրային զինծառայող շուրջ 6 տարի։
Արման Ուդումյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բանակի տարեդարձը՝ առանց Արման Ուդումյանի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ ՊՆ. Հրազենային վնասվածքներից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանը
- ↑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԸ ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղաղ երկիր ունենալու գինը(չաշխատող հղում)
- Բանակի տարեդարձը՝ առանց Արման Ուդումյանի Արխիվացված 2015-02-02 Wayback Machine